
Լուրեր

«ՀայաՔվե»-ն դադարեցնում է համագործակցությունը Արման Թաթոյանի հետ՝ առանցքային հարցերում տարաձայնությունների պատճառով
Today News
10.04.2026 06:31
Քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնապես հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ:
Չնայած փետրվարին ստորագրված հուշագրին, կողմերին չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել մի շարք ծրագրային հարցերի շուրջ: Սա նշանակում է, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին այս ուժերը միասնական ճակատով հանդես չեն գա: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց ու հաջողություն մաղթել հետագա պայքարում:
Աղբյուր՝ MakaryanVahe