
Լուրեր
Քաղաքացիները կարծում են, որ թոշակների բարձրացումը չի փոխհատուցում խանութների գնաճը
Today News
10.04.2026 10:15
Լոռու մարզի բնակիչները դժգոհում են սոցիալական վիճակից: Չնայած կառավարությունը հայտարարում է թոշակների բարձրացման մասին, մարդիկ ասում են, որ դա ընդամենը «ժողովրդին խաբելու ձև է»:
«Մի կողմից թոշակն է բարձրանում, մյուս կողմից ամեն ինչ թանկանում է։ Թանկացումներն ավելի շատ են»,- ասում է բնակիչներից մեկը: Ըստ քաղաքացիների՝ իրական գնաճը շատ ավելի մեծ է, քան այն հավելումը, որն իրենք ստանում են պետությունից:
Աղբյուր՝ YerevanTodaynews