«Հայաստանը դուրս է եկել կործանարար ընթացքից». Փաշինյանը խոսում է խաղաղությունից ու TRIPP նախագծից
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն առաջնահերթություն է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի ու Վաշինգտոնի համար:
Today News
15.04.2026 11:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր թևակոխում է զարգացման նոր փուլ։ Ըստ նրա՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին, TRIPP նախագծի իրագործումն ու տարածաշրջանային ճանապարհների վերաբացումը մնում են օրակարգում որպես առաջնահերթություն։
«Մենք փոխել ենք մեր պատմության կործանանարար ընթացքը և Հայաստանը դրել ենք ստեղծարար ու խաղաղ հունի մեջ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա խաղաղությունն արդեն ունի ամուր իրավական հիմքեր։
Սակայն, վարչապետի այս լավատեսությունը միանշանակ չի ընդունվում։ Քննադատները հիշեցնում են նրա նախորդ հայտարարություններն այն մասին, որ եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ կլինի, ինչպես նաև զգուշացումները՝ կապված Արցախի դրոշի ու քարտեզների օգտագործման հետ, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։
Աղբյուր՝ RadarARM, twentyfournews, reartsakh, arajinTV

