Լուրեր
Հողագործի աշխատանքը պետք է ստաժ հաշվվի. Գառնիկ Դանիելյանի նոր նախաձեռնությունը
«Հայաստան» խմբակցության պատգամավորը բարձրաձայնում է գյուղացիների խնդիրը՝ օր ու գիշեր աշխատող մարդը չունի ստաժ:
Today News
14.04.2026 15:15
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանդես է եկել հայ հողագործների իրավունքների պաշտպանությամբ։ Ըստ պատգամավորի՝ երկրում ստեղծվել է մի անարդար իրավիճակ, երբ մարդիկ տարիներով ծանր աշխատանք են կատարում հողի վրա, ստեղծում են բարիք, սակայն այդ տարիները չեն հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ։
«Արդարացի չէ, որ օր ու գիշեր չարչարվող հողագործի աշխատանքը աշխատանքային ստաժ չի համարվում»,- հայտարարել է Դանիելյանը։ Նա նշել է, որ այս հարցը պետք է օրենսդրական լուծում ստանա, որպեսզի գյուղացիները հետագայում չզրկվեն արժանապատիվ կենսաթոշակ ստանալու իրավունքից։
Աղբյուր՝ armnationalfront
Share:


