
Մերձավոր Արևելքը եռում է. Մարկո Ռուբիոն միջնորդում է, ԱՄՆ-ն էլ շրջափակում է Իրանը
Իսրայելն ու Լիբանանը տասնամյակներ անց առաջին անգամ ուղիղ բանակցում են, իսկ Պենտագոնը զորքերն է կուտակում:
Today News
14.04.2026 19:30
Իրավիճակը Մերձավոր Արևելքում գնալով ավելի է թեժանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելն ու Լիբանանը տասնամյակներ անց առաջին անգամ անցել են ուղիղ բանակցությունների։ Այս գործում միջնորդի դերն իր վրա է վերցրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Մյուս կողմից, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը զգուշացնում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են այս բանակցություններն օգտագործել որպես քողարկում՝ Իրանում ցամաքային գործողություն նախապատրաստելու համար։ Արդեն իսկ հաղորդվում է, որ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը խստացրել է ծովային շրջափակումը. վերջին մեկ օրում ոչ մի նավ չի կարողացել մտնել կամ դուրս գալ Իրանից։
Հետաքրքիր է, որ Tasnim News-ն արդեն հասցրել է անիմացիոն հոլովակ տարածել Իսլամաբադում ընթացող ԱՄՆ-Իրան բանակցությունների թեմայով, ինչը ևս մեկ անգամ փաստում է իրավիճակի անկանխատեսելիությունը։
Աղբյուր՝ armgeopolitic, twentyfournews

