Լուրեր

«Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով՝ Հայաստանում». Նարեկ Կարապետյան
Հունգարիայում ընդդիմության հաղթանակը քննարկվում է հայաստանյան քաղաքական դաշտում։
Today News
13.04.2026 05:00
Հունգարիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, որտեղ ընդդիմությունը հաղթանակ է տարել Վիկտոր Օրբանի նկատմամբ, լուրջ արձագանք են գտել Հայաստանում։ Քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է այս իրադարձությանը՝ նշելով, որ փոփոխությունները սարերի հետևում չեն նաև մեզ մոտ։
«Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում»,- նշել է Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Հունգարիայում ընդդիմության հաղթանակի մասին լուրերը երեկվանից համաշխարհային մամուլի կենտրոնում են, և հայաստանյան գործիչները սկսել են զուգահեռներ տանել տեղական իրականության հետ։
Աղբյուր՝ twentyfournews
Share:
