Լուրեր
Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին ու որդուն երկար տարիներով բանտ են ուղարկել
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Շիխլինսկիները խիստ պատիժ ստացան:
Today News
13.04.2026 08:30
Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանում աղմկահարույց դատավճիռ է կայացվել։ Ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկին դատապարտվել է 9 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։
Նրա որդին՝ Մուտվալա Շիխլինսկին, նույնպես չի պլստաց. նրան դատարանը նշանակել է 8 տարվա բանտարկություն։ Հայր ու որդի մեղադրվում էին պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դեպքը մեծ արձագանք է գտել տեղի հասարակության շրջանում՝ որպես իշխանության ներկայացուցիչների դեմ ուղղված հարձակման խիստ պատասխան:
Աղբյուր՝ arajinTV, tertammedia
Share:



