
Հունգարիայում Մադյարը հաղթել է․ Կրեմլը լռում է, ֆոն դեր Լայենը՝ շնորհավորում
Կրեմլը մտադիր չէ շնորհավորել Հունգարիայի ընտրությունների հաղթողին, մինչդեռ Եվրոպան խոսում է «միասնականության» մասին։
Today News
13.04.2026 12:31
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները լուրջ իրարանցում են առաջացրել միջազգային հարթակում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի պատրաստվում շնորհավորել Մադյարին հաղթանակի կապակցությամբ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերություններն արդեն այնքան վատն են, որ էլ վատանալու տեղ չունեն։
Իսկ ահա Եվրոպայում տրամադրությունները լրիվ այլ են։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է արդյունքները՝ նշելով, որ Հունգարիայի ժողովուրդը վերականգնել է իր եվրոպական ուղին, և Միությունն այժմ ավելի ուժեղ է ու միասնական։
Share:


