

Թրամփը սպառնում է. «Կոչնչացնենք իրանական բոլոր նավերը»
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ցանկացած նավ, որը կփորձի խախտել շրջափակումը, կդառնա թիրախ։
Today News
13.04.2026 15:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ուղղված Իրանին։ Նա զգուշացրել է, որ ամերիկյան ուժերը պատրաստ են ոչնչացնել ցանկացած իրանական նավ, որը կփորձի շրջանցել կամ խախտել սահմանված ծովային շրջափակումը։
«Ես զգուշացնում եմ ձեզ՝ եթե այդ նավերից որևէ մեկը մոտենա մեր շրջափակմանը, այն կոչնչացվի»,- գրել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ օգտագործվելու են նույն այն համակարգերը, որոնցով պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։
Ըստ ամերիկյան կողմի տվյալների՝ ԱՄՆ-ն արդեն հաջողությամբ ոչնչացրել է 158 իրանական նավ։ Այս պահին ավելի քան 15 ամերիկյան ռազմանավեր շարունակում են հետևել Իրանի շրջափակմանը։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV


