
Լուրեր
Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը փորձում են կողմերին համոզել հանդիպել մինչև ապրիլի 21-ը։
Today News
13.04.2026 12:31
Միջազգային միջնորդները շտապեցնում են Թեհրանին ու Վաշինգտոնին։ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան ջանքեր են գործադրում, որպեսզի ԱՄՆ-ն ու Իրանը մինչև ապրիլի 21-ը բանակցությունների նոր փուլ սկսեն։
Այս ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հստակեցրել է իր պահանջները։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի Իրանից հարստացված ուրանի ամբողջական դուրսբերումը և հարստացման լիակատար դադարեցումը։ Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը լիովին աջակցում է ԱՄՆ-ի «կոշտ դիրքորոշմանը»։
Աղբյուր՝ arajinTV