Լուրեր
Իրանն ԱՄՆ-ից փող է ուզում, իսկ ամերիկացիները 720 միլիոն դոլարի ԱԹՍ են կորցրել
Թեհրանը սպառնում է բռնագանձել ամերիկյան գույքը, եթե ռեպարացիաներ չվճարվեն
Today News
10.04.2026 11:15
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նոր թափ է ստանում։ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ից և իր դաշնակիցներից ռեպարացիաներ է պահանջելու հասցված վնասների համար։
«Մենք կստիպենք նրանց վճարել։ Եթե չվճարեն, մենք գիտենք՝ ոնց իրենց ակտիվներից կամ սեփականությունից այդ փոխհատուցումը ստանանք», - ասել է պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, CBS News-ը հայտնում է, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն արդեն լուրջ կորուստներ ունի․ խոսքը 24 միավոր MQ-9 Reaper անօդաչուների մասին է, որոնց ընդհանուր արժեքը հասնում է աստղաբաշխական 720 միլիոն դոլարի։
Աղբյուր՝ armgeopolitic, tertammedia
Share:



