
Իրանն ու ԱՄՆ-ն թղթեր են փոխանակում. Թրամփն արդեն սպառնում է զենքով
Բանակցությունների հերթական փուլն ավարտվել է, բայց Սպիտակ տունը զգուշացնում է հնարավոր հարվածների մասին
Today News
11.04.2026 17:15
Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները թեժ փուլ են թևակոխել։ Ինչպես հայտնում են իրանական աղբյուրները, պատվիրակություններն արդեն ավարտել են քննարկումների մի փուլն ու անցել գրավոր փաստաթղթերի փոխանակմանը։ Սա նշանակում է, որ կողմերը փորձում են վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները։
Սակայն Վաշինգտոնից հնչող հայտարարությունները հանգիստ չեն խոստանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին կոշտ է արտահայտվել՝ հայտարարելով, որ եթե գործարքը չկայանա, ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները։ «Մենք բեռնավորում ենք նավերը լավագույն զենքով, որ երբևէ ստեղծվել է»,- ասել է նա՝ հավելելով, որ ձախողման դեպքում այդ զենքը կկիրառվի շատ արդյունավետ ձևով։
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV, YerevanTodaynews


