
Տնտեսություն
Լիբանանի մայրաքաղաքում ռազմական գործողությունների նոր ալիք է. Կարմիր խաչը հայտնում է 80 զոհի մասին:
Today News
8.04.2026 13:45
Բեյրութի կենտրոնում իրավիճակը կտրուկ լարվել է։ Ընդամենը 10 րոպեի ընթացքում շուրջ 100 թիրախների ուղղությամբ համակարգված հարվածներ են հասցվել, ինչի հետևանքով քաղաքում քաոս է սկսվել։
Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ այս պահին հաղորդվում է 80 զոհի և ավելի քան 200 վիրավորի մասին։ Հարվածները հիմնականում ուղղված են եղել ռազմական ենթակառուցվածքների դեմ, սակայն տուժել են նաև բնակելի թաղամասեր։
Սոցցանցերում տարածվող կադրերից երևում է, որ քաղաքի տարբեր հատվածներից ծուխ է բարձրանում, իսկ շտապօգնության մեքենաները չեն հասցնում տեղափոխել տուժածներին։
Աղբյուր՝ arajinTV