
Լուրեր
ՀՀ երկրորդ նախագահը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու վտանգների մասին։
Today News
8.04.2026 16:31
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանի պես գերպետության հետ լեզվակռվի մեջ մտնելը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
«Ռուսաստանը ուղղակի ասել է, որ ունենք լրջագույն խնդիրներ, ու եթե սա շարունակվի, հետևանքներ են լինելու»,- նշել է Քոչարյանը։ Ըստ նրա՝ «աքլորանալը» միայն վնաս է տալու մեր ժողովրդին ու պետությանը, և պետք է սթափ գնահատել իրավիճակը։
Աղբյուր՝ YerevanTodaynews