Լուրեր
Իսրայելը հարվածել է Լիբանանին, բայց Վաշինգտոնում բանակցություններ են սկսվել
Մի կողմից ավիահարվածներ են, մյուս կողմից՝ պատմության մեջ առաջին ուղիղ բանակցությունները Իսրայելի ու Լիբանանի միջև։
Today News
14.04.2026 15:45
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Իսրայելական կողմը հերթական օդային հարվածներն է հասցրել Լիբանանի հարավային Ջուայա քաղաքին։ Տեսանյութերում երևում են հզոր պայթյուններն ու ավերածությունները, որոնք պատճառվել են հարձակման հետևանքով։
Սակայն, ռազմական գործողություններին զուգահեռ, Վաշինգտոնից ուշագրավ լուրեր են ստացվում։ Պատմության մեջ առաջին անգամ մեկնարկել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները։ Փորձագետները սա համարում են կարևոր դիվանագիտական քայլ, թեև տեղում ռազմական բախումները դեռ չեն դադարում։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews, armnationalfront, YerevanTodaynews
Share:


