
Տնտեսություն
Սարավան-Զանգեր հատվածը նույնպես փակ է կցորդով բեռնատարների համար
Today News
14.04.2026 06:30
Վարորդներ ջան, եթե պատրաստվում էիք ճանապարհ ընկնել, լավ լուր չունենք։ Վատ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։
Բացի այդ, դժվարանցանելի է նաև Հայաստանի ներսում գտնվող Սարավան-Զանգեր հատվածը։ Այն փակ է կցորդով բեռնատարների համար։ Խորհուրդ է տրվում ցուցաբերել զգոնություն և հետևել պաշտոնական լրահոսին։
Աղբյուր՝ YerevanTodaynews