
Լուրեր

Պատգամավորը դժգոհ է հանրային տրանսպորտում ստեղծված իրավիճակից
Today News
13.04.2026 13:30
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բավականին սուր է արտահայտվել հանրային տրանսպորտի վերջին փոփոխությունների մասին։ Նրա խոսքով՝ իշխանությունները պարզապես մարդկանց իրար դեմ են հանում։
«Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար»,- ասել է Դանիելյանը։ Ըստ նրա՝ ստեղծված քաոսն ու անհարմարությունները լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության մեջ, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ։
Աղբյուր՝ twentyfournews