
Լուրեր
ՔԿԾ աշխատակիցները կանխել են թմրանյութի ներթափանցումը բանտ՝ հայտնաբերելով 7 փաթեթ զանգված։
Today News
10.04.2026 08:16
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հետաքրքիր դեպք է գրանցվել։ Քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննության ժամանակ ծառայողները եփած մսի ոսկորների միջից հայտնաբերել են թաքցված փաթեթներ։
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ մոտ 8.83 գրամ քաշով, որոնց մեջ եղել է մարիխուանային նմանվող բուսական զանգված։ ՔԿԾ-ն նախապատրաստում է նյութեր դեպքի առթիվ։
Աղբյուր՝ RadarARM