Լուրեր
«Մեր Գոհարն ազատ է». վաղը կայանալու է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել:
Today News
15.04.2026 03:45
Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն։ Այս մասին տեղեկացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Մելոյանի խոսքով՝ իրենք շարունակելու են իրենց «աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան»։ Նա նաև քաղաքացիներին կոչ է արել վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի մոտ։
«Այնտեղ տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քրեական վարույթի առաջին դատական նիստը»,- նշել է Մելոյանը՝ շեշտելով, որ գործընթացը կրում է քաղաքական բնույթ:
Աղբյուր՝ armnationalfront, twentyfournews
Share:


