Լուրեր
Մերձավոր Արևելքը եռում է. Իսրայելական հարվածները Բեյրութին և Իրանի սպառնալիքը
Լիբանանում զոհերի թիվն անցել է 250-ը, իսկ Իրանը սպառնում է արգելափակել ծովային առևտուրը:
Today News
15.04.2026 11:00
Իսրայելական բանակը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութին։ Ըստ վերջին տվյալների՝ հարձակումների հետևանքով զոհվել է 254 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է հազարը։ Բեյրութի Կորնիշ ալ-Մազրա շրջանում ահռելի ավերածություններ են գրանցվել։
Զուգահեռաբար սրվում է իրավիճակը Պարսից ծոցում։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ թույլ չեն տա առևտուր իրականացնել ծովային ճանապարհներով, եթե ԱՄՆ-ն շարունակի իր շրջափակումը։ Այս ամենի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը լրջորեն թուլացել է, և հարցն այն է, թե որքան նրանք կդիմանան։
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV, twentyfournews
Share:

