
«Նա տեսավ դավաճանությունը». Լազարևյան ակումբի ցավակցականը Զորի Բալայանի մահվան առթիվ
Միջազգային հայ-ռուսական ակումբը հայտարարություն է տարածել՝ նվիրված անվանի գրողի հիշատակին։
Today News
7.04.2026 16:30
Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» ցավակցություն է հայտնել անվանի գրող և հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ։ Ակումբի ուղերձում նշվում է, որ Բալայանը կմնա պատմության մեջ որպես խիզախ մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի պատվի և ազատության պաշտպանությանը։
Հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ Բալայանի կյանքի վերջին շրջանը չափազանց ծանր էր. «Դառն է գիտակցել, որ Զորի Բալայանի կյանքի վերջին ամիսներն ու օրերը մթագնվեցին հայկական բնակչության արտագաղթով, Արցախի Հանրապետության կործանումով։ Դավաճանությունից ավելի ծանր բան Զորիի համար չէր կարող լինել»։
Չնայած այս ծանր կորուստներին, ակումբը վստահություն է հայտնել, որ Բալայանի «Երբեք չհանձնվել» պատգամը կշարունակի ապրել հայ ժողովրդի սրտերում։
Աղբյուր՝ twentyfournews


