
Լուրեր
Կոտայքի մարզում տեղի ունեցած արյունոտ միջադեպի մանրամասները
Today News
13.04.2026 13:15
Այսօր՝ ապրիլի 13-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում։ Ժամը 12-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ գյուղում դանակահարված անձ կա։
Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանի կյանքը. նա ստացած վնասվածքներից մահացել է։ ՆԳՆ-ն հայտնում է, որ հիմա ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պարզելու, թե ինչն է եղել վեճի պատճառը և ով է կատարել ոճրագործությունը։
Աղբյուր՝ YerevanTodaynews