
Լուրեր

Զելենսկին հայտարարել է, որ դա երկրի անվտանգության երաշխիքների ու ռիսկերի նվազեցման կարևոր մասն է։
Today News
10.04.2026 07:31
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների շրջանակում իրենք ցանկանում են երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռազմաբազաներ:
«Եթե Ուկրաինայում կանգնած լինի ամերիկյան ռազմաբազա կամ Ամերիկայի ու Եվրոպայի համատեղ բազա, ապա մենք ավելի քիչ ռիսկեր կունենանք», - ասել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմը շուտով կառաջարկի իր տեսլականը, իսկ գործընկերներն արդեն կտան իրենց պատասխանը նման նախագծին:
Աղբյուր՝ tertammedia