Live
Դավիթն ազատության մեջ է. իրավապաշտպանը սա համարում է հանրային ճնշման հաղթանակը«Ավագին՝ երկու մինուսով». Բուբնովը «քարը քարին չի թողել» Էդուարդ Սպերցյանի խաղից հետոՑավալի լուր բանակից. զինծառայողի մահվան դեպքով «ինքնասպանության հասցնելու» վարույթ է սկսվելՄերձավոր Արևելքը եռում է. Մարկո Ռուբիոն միջնորդում է, ԱՄՆ-ն էլ շրջափակում է Իրանը«Հանրային պարսավանքն ավելի է օգնում, քան գրագետ բողոքը». փաստաբան Հովհաննես ԽուդոյանՊՆ-ն հաստատել է զինծառայող Նարեկ Հակոբյանի մահը. հարուցվել է քրեական գործԹրամփը «կպել է» Իտալիայի վարչապետին. Հռոմի պապի թեման կրկին օրակարգում էԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱրման Ծառուկյանը շարունակում է «քանդել» UFC-ն. հայ մարտիկի հերթական հաջողությունըԼարսը բացվել է թեթև մեքենաների համար, բայց բեռնատարները դեռ պետք է սպասենԴավիթն ազատության մեջ է. իրավապաշտպանը սա համարում է հանրային ճնշման հաղթանակը«Ավագին՝ երկու մինուսով». Բուբնովը «քարը քարին չի թողել» Էդուարդ Սպերցյանի խաղից հետոՑավալի լուր բանակից. զինծառայողի մահվան դեպքով «ինքնասպանության հասցնելու» վարույթ է սկսվելՄերձավոր Արևելքը եռում է. Մարկո Ռուբիոն միջնորդում է, ԱՄՆ-ն էլ շրջափակում է Իրանը«Հանրային պարսավանքն ավելի է օգնում, քան գրագետ բողոքը». փաստաբան Հովհաննես ԽուդոյանՊՆ-ն հաստատել է զինծառայող Նարեկ Հակոբյանի մահը. հարուցվել է քրեական գործԹրամփը «կպել է» Իտալիայի վարչապետին. Հռոմի պապի թեման կրկին օրակարգում էԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱրման Ծառուկյանը շարունակում է «քանդել» UFC-ն. հայ մարտիկի հերթական հաջողությունըԼարսը բացվել է թեթև մեքենաների համար, բայց բեռնատարները դեռ պետք է սպասեն

«Ուժեղ Հայաստանը» վաղը հավաքվում է դատարանի մոտ․ պահանջում են ազատել Սամվել Կարապետյանին

Կուսակցության անդամները պնդում են, որ իշխանությունները վախենում են ու չեն տիրապետում իրավիճակին։

Today News

Today News

14.04.2026 15:30

Լուրեր

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին վաղը՝ ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին, հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ։ Ակցիայի հիմնական նպատակն է պահանջել Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։

Կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ գործող իշխանությունները վախենում են ժողովրդական ընդվզումից։ «Իշխանությունը վախենում է, որ դու այնտեղ կլինես… բայց դու կլինես»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ, որտեղ կոչ է արվում վերջ դնել «բռնապետությանը»։

Թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել նաև կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Նա շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին, իսկ իշխանությունների փորձերը՝ վախեցնել ընդդիմադիրներին, անօգուտ են։ «Մեզ վախեցնել չեն կարող, վախեցողն իրենք են»,- հայտարարել է Ալեքսանյանը։

Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews

Share:

Ավելին