Լուրեր

«Ուժեղ Հայաստանի» կանանց տանում են հարցաքննության. կուսակցությունը խոսում է ճնշումների մասին
Վերժինե Ստեփանյանին քննչական են տարել. ահազանգում են՝ կրծքով կերակրող մորն են հարցաքննում:
Today News
14.04.2026 14:45
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների շուրջ իրավիճակը լարվում է։ Այսօր հայտնի դարձավ, որ Եղեգնաձորի քննչական մարմին է ուղեկցվել Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։
Կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը սա որակում է որպես «քաղաքական հետապնդում» և փորձ՝ ճնշելու իրենց ուժին։ Նա հատուկ շեշտել է, որ իրավապահները ժամեր շարունակ հարցաքննում են կրծքով կերակրվող երեխայի մորը, ինչը, ըստ նրա, մարդասիրական չէ։ «Մեր կանայք չեն վախենում հետապնդումներից»,- հայտարարել է խոսնակը։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews
Share:


