Փաշինյան. «Ադրբեջանական երկաթուղին մեզ փրկեց, իսկ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել»
Վարչապետը ներկայացրել է «խաղաղության» իր պատկերացումներն ու տնտեսական նոր «ձեռքբերումները»
Today News
15.04.2026 11:15
Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել։ Ըստ վարչապետի՝ եթե չլիներ ադրբեջանական երկաթուղու «պատմական» բացումը, Հայաստանը Հորմուզի նեղուցի ճգնաժամի պատճառով կկանգներ տնտեսական կոլապսի ու սարսափելի գնաճի առաջ։
Փաշինյանը նաև անդրադարձել է սահմանամերձ Կիրանցին՝ նշելով, որ աշակերտների՝ Ադրբեջանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա դասի գնալը հենց խաղաղության ապացույցն է։ «Արդեն երկու տարի է՝ փոխհրաձգությունից ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր»,- ասել է նա։
Բացի այդ, վարչապետը գլուխ է գովացել, թե իր իշխանության օրոք մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, և քննադատել է ընդդիմադիրներին՝ նրանց անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն», ովքեր փորձում են վերաբանակցել խաղաղության պայմանագիրը։
Աղբյուր՝ tertammedia, RadarARM, twentyfournews, arajinTV

