Լուրեր

Փաշինյանը զգուշացնում է. լավ ճանապարհները «գայթակղում են» վարորդներին
Վարչապետն անդրադարձել է 6 մարդու կյանք խլած ողբերգական վթարին։
Today News
11.04.2026 06:03
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վարորդներին լինել հնարավորինս զգույշ և պահպանել երթևեկության կանոնները։ Ըստ նրա՝ հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է ստեղծում արագ վարելու համար, ինչը հանգեցնում է ցավալի հետևանքների։
Հիշեցնենք, որ վերջերս տեղի էր ունեցել սոսկալի վթար, որը 6 մարդու կյանք էր խլել։ Բացի այդ, այսօր Արշակունյաց պողոտայում BMW մակնիշի մեքենան մխրճվել է ծաղկի սրահի դիմացի ծաղկամանների մեջ՝ ևս մեկ անգամ փաստելով քաղաքում տիրող անկանոն երթևեկության մասին։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews
Share:



