
Լուրեր

Ըստ Ռուբինյանի՝ նրանք բոլորը «նախկիններ» են ու նույն ցուցակներով են պատգամավոր դարձել։
Today News
10.04.2026 07:31
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սուր հեգնանքով է անդրադարձել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումներին։ Նա թիրախավորել է Սամվել Կարապետյանի («կալուգացի») հարազատների ու թիմակիցների կապերը Քոչարյանի և Ծառուկյանի հետ։
«Մեզ պետք են կալուգացու, Քոչարյանի ու Ծառուկյանի պես թարմ դեմքեր», - հեգնել է Ռուբինյանը՝ նշելով, որ այս բոլոր մարդիկ նախկինում եղել են նույն քաղաքական ցուցակներում և որևէ նորություն չեն ներկայացնում։ Ըստ նրա՝ նախկինների միավորումը փորձ է արվում ներկայացնել որպես նոր շարժում:
Աղբյուր՝ RadarARM