Լուրեր
Ռուբեն Ռուբինյանը սպառնում է «կալուգացի օլիգարխի» թիմին. «Բոլորդ ձերբակալվելու եք»
ԱԺ փոխխոսնակը մեղադրում է Սամվել Կարապետյանի թիմակիցներին ընտրակաշառք բաժանելու մեջ։
Today News
15.04.2026 06:00
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ թիրախավորելով այսպես կոչված «կալուգացի օլիգարխի» (Սամվել Կարապետյանի) թիմին։ Ըստ Ռուբինյանի՝ նրանք հերթական անգամ բռնվել են ընտրակաշառք բաժանելու վրա։
«Գործ ունենք մի ուժի հետ, որը հստակ և նպատակաուղղված ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները»,- ասել է նա։ Ռուբինյանը նաև զգուշացրել է, որ ցանկացած ոք, ով կփորձի ընտրակաշառք տալ կամ խախտել բարեգործության արգելքը, անխուսափելիորեն ձերբակալվելու է՝ անկախ սեռից, տարիքից կամ ընտանեկան կարգավիճակից։
Աղբյուր՝ RadarARM
Share:

