Լուրեր

«Սամվե՛լ, վարչապե՛տ». Կասկադը եռագույնով է պատվել
«Ուժեղ Հայաստան» շարժումը մեծաթիվ քայլերթ է իրականացրել դեպի Կասկադի աստիճաններ։
Today News
11.04.2026 17:00
Երևանի կենտրոնում այսօր բազմամարդ էր։ «Ուժեղ Հայաստան» շարժման մասնակիցները քայլերթով հասան Կասկադի աստիճանների մոտ, որտեղ տեղի ունեցավ խորհրդանշական ֆոտոսեսիա։
Մասնակիցների ձեռքին եռագույններ էին, իսկ օդում հնչում էր մեկ վանկարկում՝ «Սամվե՛լ, վարչապե՛տ»։ Հավաքվածները իրենց աջակցությունն էին հայտնում Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ հենց նրա մեջ են տեսնում երկրի ապագա առաջնորդին։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են երիտասարդներն ու տարեցները միասին բարձրանում աստիճաններով՝ ծածանելով Հայաստանի դրոշները։
Աղբյուր՝ twentyfournews
Share:


