
Տնտեսություն
Սիվերեկի դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 16 տուժած. հարձակվողն ինքնասպան է եղել:
Today News
14.04.2026 09:15
Թուրքիայի Սիվերեկ քաղաքում իսկական իրարանցում է։ 18-ամյա նախկին աշակերտը հարձակվել է դպրոցի վրա ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ կա 16 տուժած։
Համացանցում արդեն հայտնվել են կադրեր հենց հարձակման պահից, որտեղ երևում է խուճապն ու մարդկանց փախուստը։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանցագործն արարքից հետո ինքնասպան է եղել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու շտապօգնության մեքենաները։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews, RadarARM, tertammedia