

Թրամփը պատրաստ է հանել Իրանի պատժամիջոցները. աշխարհը շնչում է
Ալիևն ու Ֆիդանը ողջունել են Իրան-ԱՄՆ հրադադարը, իսկ Թրամփը նոր քայլի է պատրաստվում
Today News
8.04.2026 13:31
Իրանի ու ԱՄՆ-ի միջև հայտարարված հրադադարից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է։ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու շուրջ։ Սա կարող է լուրջ շրջադարձ լինել համաշխարհային տնտեսության ու քաղաքականության համար։
Այս լուրը մեծ արձագանք է գտել նաև մեր տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ շնորհավորելով հրադադարի կապակցությամբ։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Անկարան գոհ է այս համաձայնությունից և կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Աղբյուր՝ tertammedia, RadarARM, MakaryanVahe


