Լուրեր

«Ցեխոտ ոտքերով միջամտություն եկեղեցուն». Արշակ Սրբազանը քննադատել է Արման Սարոյանի նշանակումը
Արշակ Սրբազանի խոսքով՝ իշխող ուժի ներկայացուցչին եկեղեցական ծառայության մեջ ընդգրկելը վնասում է հոգևոր կառույցին:
Today News
14.04.2026 15:15
Արշակ Սրբազանը խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Խնդիրը վերաբերում է Արման Սարոյանին եկեղեցական ծառայության մեջ ընդգրկելուն, ինչը Սրբազանը որակել է որպես «ցեխոտ ու կեղտոտ ոտքերով միջամտություն»։
«Ավելի մեծ վնաս, քան ինքն իրեն տվեց, ոչ մի թշնամի չէր կարող տալ»,- նշել է Արշակ Սրբազանը։ Նրա պնդմամբ՝ շարքային ՔՊ-ականին հոգևոր ծառայության նշանակելը նույնն է, ինչ պետական պաշտոնյաներին փորձեն պարտադրել եկեղեցուն, ինչն անթույլատրելի է և հարվածում է հոգևոր արժեքներին։
Աղբյուր՝ armnationalfront
Share:


