Լուրեր
Վարդենյաց լեռնանցքում սաստիկ բուք է. Ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Today News
11.04.2026 15:30
Վարդենյաց լեռնանցքում իրավիճակը լարված է։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ տեղումների և ուժեղ քամու հետևանքով սաստիկ բուք է սկսվել, ինչը դժվարացնում է տեսանելիությունը։
Վարորդներին խորհուրդ է տրվում լինել առավելագույնս զգույշ, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խուսափել անհարկի ճամփորդություններից այս ուղղությամբ մինչև եղանակի բարելավումը։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


