
Լուրեր

Գագիկ Սուրենյանը ցույց է տվել Լոռվա ձյունառատ տեսարանները, իսկ լեռնանցքներում վիճակը բարդ է:
Today News
10.04.2026 07:02
Հայաստանի որոշ շրջաններում ձմեռը չի նահանջում: Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դարձել է դժվարանցանելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք լինել ծայրահեղ զգույշ:
Միևնույն ժամանակ, հայտնի օդերևութաբան Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Լոռու մարզի Կուրթան գյուղից, որտեղ ևս ձյունառատ ու գեղեցիկ տեսարաններ են, բայց ճանապարհային պայմանները մնում են անկանխատեսելի:
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM