
Լուրեր

«Բոմբ» հյուրանոցի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել։
Today News
10.04.2026 09:00
Կոտայքի մարզում այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ «DAF» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, «Բոմբ» հյուրանոցի հարևանությամբ բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կոտրել դրանք։
Վթարի հետևանքով առաջացել է հսկայական՝ մոտ 10 կիլոմետր երկարությամբ խցանում։ Վարորդներին հորդորում ենք հնարավորության դեպքում շրջանցել այս ճանապարհահատվածը։
Աղբյուր՝ arajinTV