Լուրեր

18-ամյա երիտասարդը եկեղեցում պատարագի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել. մանրամասներ
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա:
Today News
9.04.2026 14:00
Ցնցող տեղեկություններ են հայտնի դարձել եկեղեցում տեղի ունեցած միջադեպից։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ բժշկական հետազոտությամբ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում։
Ըստ փաստաբանի՝ երիտասարդը պարզապես մասնակցում էր պատարագի, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Այս պահին մանրամասներ չեն հաղորդվում այն մասին, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է երիտասարդը ստացել նման ծանր վնասվածքներ հենց եկեղեցու տարածքում։
Աղբյուր՝ armgeopolitic, YerevanTodaynews, armnationalfront
Share:
