
Լուրեր

ԱԺ նախագահը հանդիպելու է Ադրբեջանի ու Վրաստանի գործընկերներին, բայց մինչ այդ հասցրեց վիրավորել լրագրողներին։
Today News
14.04.2026 08:00
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-19-ը կլինի Ստամբուլում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Սիմոնյանը նշել է, որ այնտեղ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի և Վրաստանի իր գործընկերների հետ։
Սակայն այսօրվա ճեպազրույցը սկանդալով ավարտվեց։ Ալեն Սիմոնյանը վիրավորեց ներկա լրագրողներին՝ ասելով, թե նրանց մեծ մասը հիմա «ինոագենտ» կլիներ, եթե համապատասխան օրենքներ լինեին։ Դրանից հետո նա պարզապես դադարեցրեց ճեպազրույցն ու հեռացավ։
Աղբյուր՝ RadarARM, tertammedia, twentyfournews