
ԱՄՆ-ն զորք է կուտակում Մերձավոր Արևելքում. սպասվում են նաև կարևոր բանակցություններ
Վաշինգտոնը նոր կործանիչներ ու 2000 զինվորական է ուղարկում տարածաշրջան, մինչդեռ Պետդեպում հրադադարի հարցն են քննարկելու:
Today News
10.04.2026 20:30
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն որոշել է զգալիորեն մեծացնել իր ռազմական ուժը տարածաշրջանում։ Սա արվում է Իրանի հետ սպասվող բանակցությունների ֆոնին՝ որպես նախապատրաստական քայլ։
Արդեն հայտնի է, որ տարածաշրջան են տեղակայվել նոր կործանիչներ ու հարձակողական ինքնաթիռներ։ Բացի այդ, առաջիկա օրերին սպասվում է ևս 2000 զինվորականի ժամանում, ինչը վկայում է Վաշինգտոնի լուրջ մտադրությունների մասին։
Զուգահեռաբար ընթանում են նաև դիվանագիտական գործընթացներ։ Երեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղի կունենա Բեյրութի և Թել Ավիվի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Կողմերը փորձելու են լեզու գտնել հրադադարի հայտարարման և հետագա բանակցությունների մեկնարկի ամսաթվի շուրջ։ Սա կարող է լինել տարածաշրջանում լարվածության թուլացման առաջին լուրջ քայլը։
Աղբյուր՝ arajinTV
