Ֆրանսիական KATANA-ն՝ հայկական հրետանու հնարավոր նոր «աչքն ու ձեռքը»
KNDS France-ը ներկայացրել է 40 կմ հեռահարությամբ գերճշգրիտ հարվածներ հասցնող զինատեսակը։
Today News
10.04.2026 23:15
Ֆրանսիական ռազմարդյունաբերական հսկա KNDS France-ը հրապարակել է կադրեր իր հայտնի KATANA կառավարվող արկերի փորձարկումներից ու հնարավորություններից։ Այս զինատեսակը նախատեսված է ավելի քան 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին գերճշգրիտ հարվածներ հասցնելու համար:
Հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջին շրջանում խորացող ռազմական գործակցությունը, հատկապես «Цезарь» (Caesar) ինքնագնաց հաուբիցների ձեռքբերման համատեքստում, նմանատիպ զինամթերքի առկայությունը մեր զինանոցում կարող է էապես բարձրացնել հայկական հրետանու մարտունակությունը։
KATANA-ն թույլ է տալիս խոցել թիրախները նվազագույն շեղումով, ինչը ժամանակակից պատերազմներում հաջողության հասնելու գլխավոր նախապայմաններից է։ Սա այն լուծումն է, որը սպասում էին շատ մասնագետներ՝ մեր պաշտպանական համակարգն ավելի դիպուկ ու արդյունավետ դարձնելու համար:
Աղբյուր՝ military_arm
