
Լուրեր

Արմավիրի դատարանում կքննվի Սրբազանի քրեական գործը
Today News
13.04.2026 09:15
Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, Դատարանի Արմավիրի նստավայրում կկայանա Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստը։ Ինչպես հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը, գործը քննելու է նոր դատավոր՝ Արթուր Ադամյանը, քանի որ նախորդ դատավորը ինքնաբացարկ էր հայտնել։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը շուրջ 3 ամիս գտնվել է կալանքի տակ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է։
Աղբյուր՝ twentyfournews, armnationalfront, YerevanTodaynews