
Լուրեր

Դպրոցականին կալանքից ազատելու պահանջով բողոքի ակցիա է իրականացվում դատախազության շենքի մոտ։
Today News
9.04.2026 08:30
Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Աննա Վարդապետյանի հետ։ Հիմնական պահանջը մեկն է՝ ազատ արձակել դպրոցական Դավիթին, որպեսզի վերջինս կարողանա շարունակել իր կրթությունը։
Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել դատախազին, որտեղ հիմնավորում են կալանքը վերացնելու անհրաժեշտությունը։ «Մենք մարդ ենք, հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ կոչ անելով քաղաքացիներին չվախենալ և պայքարել իրենց իրավունքների համար։
Աղբյուր՝ twentyfournews