
Տնտեսություն

Կառավարությունը 5 տարի շարունակ կվճարի պատգամավորի կազմակերպության կառուցապատման վճարները
Today News
9.04.2026 10:31
Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ որոշում է կայացվել։ Գործադիրը մտադիր է իր վրա վերցնել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ կապված հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի կառուցապատման վճարները։
Ըստ նախնական տվյալների՝ պետությունը 5 տարի շարունակ տարեկան վճարելու է ավելի քան 165 միլիոն դրամ։ Այս որոշումն արդեն իսկ քննարկումների տեղիք է տվել, քանի որ խոշոր գումարը հատկացվում է պատգամավորի հետ առնչվող նախագծին:
Աղբյուր՝ tertammedia