Լուրեր

Բավրայի անցակետը բաց է. Վրաստան գնացողների համար լավ լուր կա
ՊԵԿ-ը հայտնում է, որ Նինոծմինդայի սահմանային անցակետով երթևեկությունն արդեն վերականգնվել է բոլորի համար։
Today News
9.04.2026 13:15
Վրաստան մեկնող վարորդների համար Պետական եկամուտների կոմիտեն թարմ տեղեկություն ունի։ Նինոծմինդա սահմանային անցակետը պաշտոնապես բաց է, ու երթևեկությունը վերականգնվել է։
Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ Բավրայի մաքսային անցման կետով արդեն կարող են անցնել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները՝ թե՛ մարդատարները, թե՛ բեռնատարները։ Սահմանին կուտակումների կամ սահմանափակումների մասին այս պահին այլ տեղեկություն չկա։
Share:
