
Լուրեր

Փաշինյանի էլեկտորատի մի մասը դժգոհ է. պահանջում են համաներում և վարորդական վկայականների վերադարձ
Today News
9.04.2026 13:45
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները, ովքեր ներկայանում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ, այս անգամ եկել են պահանջներով։
Մասնավորապես, նրանք պահանջում են կիրառել համաներում և վերականգնել իրենց վարորդական իրավունքները, որոնք, ըստ ամենայնի, կասեցվել են տարբեր խախտումների պատճառով։ Ցուցարարները հույս ունեն, որ գործադիրը կլսի իրենց ձայնը և արտոնություններ կսահմանի։
Աղբյուր՝ armgeopolitic