
Լուրեր
Կառավարության և Դատախազության շենքերի մոտ այսօր մարդաշատ է եղել:
Today News
9.04.2026 08:15
Այսօր առավոտյան Երևանում միանգամից երկու բողոքի ակցիա է իրականացվել: Կառավարության շենքի մոտ հավաքվել են վարորդական վկայականից զրկված քաղաքացիները՝ պահանջելով վերանայել իրենց նկատմամբ կիրառված որոշումները:
Միևնույն ժամանակ, Դատախազության շենքի դիմաց խաղաղ ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի: Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել կալանավորված երիտասարդին:
Աղբյուր՝ armnationalfront, YerevanTodaynews