
Լուրեր

Բեռնատարների համար դժվարանցանելի են Գյումրի-Բավրա և Բաղանիս-Ջուջևան ճանապարհները
Today News
10.04.2026 08:46
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին իրավիճակը լարված է։ Սպիտակ-Գյումրի ճանապարհին՝ թունելի մոտակայքում, քարաթափում է տեղի ունեցել, ինչը լրացուցիվ վտանգ է ստեղծում վարորդների համար։
Բացի այդ, եղանակային պայմանների պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ բեռնատարների համար դժվարանցանելի են Գյումրի-Բավրա և Բաղանիս-Ջուջևան հատվածները։ Իսկ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews