
Տնտեսություն
Ակտիվիստ Սայիդա Պողոսյանը կոչ է անում միանալ ակցիային՝ հանուն Դավիթ Մինասյանի կյանքի:
Today News
13.04.2026 10:15
Երևանում մեկնարկում է բողոքի նոր ակցիա։ Ծնողները պահանջում են հնարավորություն տալ Դավիթ Մինասյանին ստանալ լիարժեք բուժում, քանի որ նրա վիճակը գնահատվում է կրիտիկական։
Ակցիայի կազմակերպիչ Սայիդա Պողոսյանը հայտարարել է, որ նստացույցը տևելու է մեկ շաբաթ՝ ամեն օր ժամը 11։00-ից մինչև 20։00-ն։ «Կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթի կյանքի նկատմամբ, միանալ մեզ։ Մի քանի րոպեն անգամ մեզ համար մեծ նշանակություն ունի», - նշել է նա։
Աղբյուր՝ YerevanTodaynews