
Լուրեր

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը և այլ պաշտոնյաներ բերման են ենթարկվել։
Today News
8.04.2026 09:01
Հայաստանում նոր աղմկահարույց ձերբակալություններ են։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր առավոտյան բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանին։ Կոմիտեից հաստատել են, որ նա և ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքների մեղադրանքով։
Ուշագրավ է, որ իրավապահները գործողություններն իրականացրել են հենց ապրիլի 8-ին՝ Արման Սահակյանի հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրը։ Քննչական մարմինը դեռևս այլ մանրամասներ չի հայտնում՝ հղում անելով նախաքննության շահերին։
Աղբյուր՝ MakaryanVahe