
Լուրեր

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է գալիս, իսկ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։
Today News
10.04.2026 05:15
Գարունը որոշել է մի քիչ «նազ անել». Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է գալիս։ Գավառից մինչև Դիլիջան ու Ստեփանավան ճանապարհները սպիտակել են։ Ձյունառատ է նաև Վարդենյաց լեռնանցքում ու Սիսիանի հատվածում։
Բացի այդ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է համակարգի խափանման պատճառով, ինչը կարող է դժվարություններ ստեղծել վարորդների համար։ Իսկ Երևանում այսօր սպասվում է անձրևոտ եղանակ, ջերմաստիճանը ցերեկը կլինի +13-ից +15 աստիճանի սահմաններում։ Այնպես որ, առանց անձրևանոցի տանից դուրս չգաք։
Աղբյուր՝ RadarARM